Գլխավոր Միջազգային Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ի հակառակորդների դեմ կիբեռհարձակումների սահմանափակումների մասին Օբամայի հրամանագիրը. WSJ

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ի հակառակորդների դեմ կիբեռհարձակումների սահմանափակումների մասին Օբամայի հրամանագիրը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել երկրի հակառակորդների դեմ կիբեռզենքի կիրառման մասին նախկին նախագահ Բարաք Օբամայի գաղտնի հրամանագիրը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Աղբյուրների խոսքերով՝ նման հրամանագրի չեղարկումը կհանգեցնի կիբեռհարձակումների համար առկա սահմանափակումների թուլացմանը։ Նշվում է, որ փաստաթղթի մասին հայտնի է դարձել 2013 թվականին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը տվյալներ է հրապարակել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատանքի մասին։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ հրամանագրի չեղարկումը «հարձակողական քայլ առաջ է»։ Լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ այն կծառայի ռազմական գործողություններին աջակցությանը, ինչպես նաև կկանխի մտավոր սեփականության յուրացման դեպքերը և ընտրություններին օտարերկրյա միջամտությունը։ Այժմ տեղեկություններ չկան, թե արդյոք ԱՄՆ նախագահի վարչակազմը հաստատել է նոր կանոնները չեղարկվածների փոխարեն։

Comments
SHARE