Գլխավոր Քաղաքականություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Comments
SHARE