Գլխավոր Քաղաքականություն «Ժառանգությունը» կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ...

«Ժառանգությունը» կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված և իրականացվող քայլերը՝ «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր և դատական իշխանությունների ուշադրությանն է հրավիրում հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:

Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը ևս մեկ շատ կարևոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին»:

 

Comments
SHARE