Գլխավոր Քաղաքականություն Թրամփն ու Մակրոնը քննարկել են անվտանգության և առևտրի հարցերը

Թրամփն ու Մակրոնը քննարկել են անվտանգության և առևտրի հարցերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ է անցկացրել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին ԱՄՆ նախագահը գրառել է իր թվիթերյան էջում:

Թրամփի խոսքով` ինքը «շատ լավ» զրույց է ունեցել Մակրոնի հետ: «Քննարկել ենք տարբեր հարցեր` այդ թվում նաև անվտանգությունն ու առևտուրը»,- նշել է նախագահը` հավելելով, որ այսօր դեռ շատ զանգեր ու քննարկումներ ունի:

Նա նաև հայտնել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկի հետ կայանալիք ընթրիքի մասին` ընդգծելով, որ վերջինս բավական մեծ գումարներ է ներդնում երկրի մեջ:

Comments
SHARE