Գլխավոր Ամենաընթերցված Ընտանի կենդանիներն ավելի երջանիկ ու հաջողակ են դարձնում մարդկանց. հետազոտություն

Ընտանի կենդանիներն ավելի երջանիկ ու հաջողակ են դարձնում մարդկանց. հետազոտություն

Ընտանի կենդանիները ոչ միայն ավելի երջանիկ, այլ նաև հաջողակ են դարձնում մարդկանց: Այս եզրակացությանն է եկել բրիտանացի հոգեբան Կորին Սվիթը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ Սվիթն ապացուցել է, որ ընտանի կենդանիների և մարդու սոցիալական ակտիվության միջև կապի հատուկ տեսակ կա: Կենդանիների հետ ջերմ հարաբերությունները զգալիորեն ազդում են մարդու վրա՝ ավելի երջանիկ ու հաջողակ դարձնելով նրան:

Վիճակագրական տվյալների ուսումնասիրության արդյունքում Սվիթը պարզել է, որ մեկ և ավելի ընտանի կենդանիներ պահող մարդիկ ավելի հազվադեպ են բուժօգնության համար դիմել, ինչպես նաև՝ իրենց գործընկերներից ավելի մեծ հաջողությունների են հասել: Բացի այդ, նրանք ավելի բարեհաջող և արագ են դասավորել իրենց անձնական կյանքը:

Հոգեբանների կարծիքով՝ կենդանիներն օգնում են մարդկանց ավելի արագ ու հեշտ հաղթահարել դժվարությունները: Բացի այդ, կենդանիներ պահող մարդիկ ավելի ակտիվ ու մոտիվացված են, ինչը թույլ է տալիս նրանց ավելի մեծ գումարներ վաստակել, քան կենդանիներ չպահող նրանց գործընկերները:

Comments
SHARE