Գլխավոր Քաղաքականություն Բուխարեստում հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է 440 մարդ

Բուխարեստում հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է 440 մարդ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է 440 մարդ: Ինչպես հաղորդում է Agerpresգործակալությունը՝ ցուցարարներին ցրելու համար ժանսարմները ջրցաններ ու արցունքաբեր գազ են կիրառել:

«Նախնական տվյալներով՝ ուրբաթ օրը Հաղթանակի հրապարակում տեղի ունեցած ցույցի արդյունում բուժօգնության կարիք է ունեցել 440 մարդ՝ այդ թվում 24 ժանդարմ: Նրանցից 65-ը տեղափոխվել է հիվանդանոց»,- հաղորդում է գործակալությունը:

Երբ ցուցարարների մեծ մասը լքել է հրապարակը, իրավապահները ստիպված են եղել կիրառել ջրցաններ՝ ցուցարարների այրած աղբարկղերի կրակը մարելու համար:

Երկրի նախագահ Կլաուս Յոհաննիսը դատապարտել է ժանդարմների «դաժան» գործողությունները և պահանջել է ներքին գործերի նախարարի մեկնաբանությունները:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում էին ցրել Ռումինիայի գործող կառավարությունը, կազմակերպել արտահերթ ընտրություններ, ապահովել անկախ արդարադատական համակարգ, ինչպես նաև ստեղծել խորհրդարան, որտեղ 300 սենատորից միայն 100-ը կներկայացնեն ռումինական սփյուռքը։ Ընդհանուր առմամբ՝ բողոքի ակցիաների մասնակիցները ձևակերպել էին 20 պահանջ։
Comments
SHARE