Գլխավոր Հասարակություն Ալբանիայում տղամարդը սպանել է ընտանիքի անդամներին, այնուհետև` պատասխանել ֆեյսբուքյան քննադատությանը

Ալբանիայում տղամարդը սպանել է ընտանիքի անդամներին, այնուհետև` պատասխանել ֆեյսբուքյան քննադատությանը

Ալբանիայում երիտասարդ տղամարդը գնդակահարել է իր ընտանիքի 8 անդամին և դիմել փախուստի, սակայն ժամանակ է գտել Facebook սոցիալական ցանցում իր հասցեին ուղղված քննադատական ու վիրավորական գրառումներին պատասախանելու համար, հաղորդում է РИА Новости-ն:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին մայրաքաղաք Տիրանայից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերից մեկում: Զանգվածային սապանությունից հետո 24-ամյա Ռիդվան Զիկայը փախուստի է դիմել: Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թվում կա երկու երեխա:

Ալբանական Top Channel հեռուստաընկերության կայքէջի տվյալներով՝ ավելի ուշ հանցագործը բավական ակտիվ է եղել ֆեյսբուքյան իր էջում՝ պատասխանելով բազմաթիվ քննադատական մեկնաբանություններին: Ենթադրվում է, որ նա դա արել է կա՛մ հիմարաբար, կա՛մ աֆեկտի ազդեցության ներքո:

Օգտատերերից ոմանք հորդորում էին տղամարդուն ինքնակամ հանձնվել, իսկ ոմանք էլ շեշտում էին, որ նման «հրեշն» արժանի չէ անգամ ցմահ բանտարկության, սակայն Զիկայը, արձագանքելով այդ մեկնաբանություններին, հայտարարել է, որ դրանք զայրացնում են իրեն:

Նախնական տվյալներով՝ հանցագործության պատճառ կարող էր դառնալ գույքային վեճը: Նշվում է, որ 1990-ականների սկզբից ի վեր սա Ալբանիայում մեկ անձի կաղմից իրականացված ամենախոշոր զանգվածային սպանությունն է:
Comments
SHARE