Գլխավոր Հասարակություն Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա. սպասվում է անձրև

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա. սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում` օգոստոսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝


Երևան քաղաքում՝


Comments
SHARE