Գլխավոր Հասարակություն Չինացի բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հեռացրել

Չինացի բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հեռացրել

Չինական Չենչժոու քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները հիվանդի ստամոքսից 87 հատ մեխ են հանել, հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել անպատասխան սիրո պատճառով:

Տղամարդը մեխերը կուլ է տվել հյուրանոցային համարում գտնվելու ժամանակ: Այնուհետև հյուրանոցի տերը շտապօգնություն է կանչել: Տղամարդը բժիշկներին ասել է, որ որովայնի հատվածում սուր ցավ է զգացել մի քանի բլիթ ուտելուց հետո:

Սակայն հիվանդին բուժհաստատություն տեղափոխելուց ու հետազոտելուց հետո պարզվել է, որ նրա ստամոքսում բազմաթիվ մետաղական իրեր կան:

Վիրահատությունը տևել է 4 ժամ: Այդ ընթացքում նրա որովայնից հանվել է 4 և 5 սմ երկարությամբ 87 հատ մեխ:

Թեև հիվանդը չի մեկնաբանել իր արածը, սակայն վիրահատությունից առաջ նա բուժքույրերից մեկին նամակ է տվել՝ խնդրելով այն փոխանցել սիրած աղջկան:

Հայտնի է, որ տղան որբ է, նրան մեծացրել են տատն ու պապը, այդ պատճառով նա շատ զգայուն ու խոցելի բնավորություն ունի:

 

Comments
SHARE