Գլխավոր Քաղաքականություն ՀՅԴ-ն ներկայացրեց իր սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը, որը կօգտագործվի նախընտրական պլատֆորմում

ՀՅԴ-ն ներկայացրեց իր սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների նախագիծը, որը կօգտագործվի նախընտրական պլատֆորմում

Այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի ունեցավ «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը։

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ փաստաթուղթը ներկայացվում է հանրային քննարկման՝ որպես նախագիծ, հետագայում նախընտրական պլատֆորմներում օգտագործելու համար։

«Փաստաթուղթը ներկայացվում է հանրային քննարկման՝ որպես նախագիծ։ Քննարկման է ներկայացվում, որովհետև շատ կարևորում ենք հանրային և մասնագիտական շրջանակների կարծիքը։ Նպատակ ունենք այդ քննարկումների արդյունքում վերանայել, բարելավել հիմնադրույթները, և նախատեսվում է, որ այդ հիմնադրույթները կուսակցության համար նախընտրական պլատֆորմների և տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակման հիմք կհանդիսանան»,- հայտնեց Թադևոս Ավետիսյանը։

Նախագծում ներկայացված են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքներն ու հավաքական լուծումները։ Հիմնական սկզբունքներն են՝ տնտեսական աճը, սոցիալական արդարությունը, կայուն զարգացումը։ Փաստաթղթի առաջին հիմնադրույթում գրված է, որ պետությունը պետք է լիարժեք ստանձնի իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության և կյանքի որակի առաջանցիկ աճի ապահովման առանցքային դերը։

«ՀՅԴ հիմնարար մոտեցումները, սկզբունքները հիմնականում վերաբերում են սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և մեխը նաև պետական կարգավորումն է։ Այսինքն՝ պետության դերը տնտեսության կարգավորման մեջ, որպեսզի կարգավորվի նաև սոցիալական, ներառական տնտեսական զարգացումը»,- նշեց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը։

 

Comments
SHARE