Գլխավոր Հասարակություն Իրանում կին լրագրողը ֆուտբոլային խաղ լուսանկարելու օրիգինալ ձև է գտել ու հայտնի...

Իրանում կին լրագրողը ֆուտբոլային խաղ լուսանկարելու օրիգինալ ձև է գտել ու հայտնի դարձել (լուսանկարներ)

Իրանուհի լրագրող Փարիսա Պուրտահերիանը ֆուտբոլային խաղ լուսանկարելու օրիգինալ ձև է գտել ու հայտնի դարձել: Ֆուտբոլային խաղի ժամանակ նա լուսանկարներ է արել մարզադաշտի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի բացօթյա հարթակից՝ այս կերպ շրջանցելով արգելքը, որի համաձայն կանանց չի թույլատրվում մարզադաշտ այցելել:

Al Bawaba-ի հաղորդմամբ՝ Պուրտահերիանը պետք է նկարահաներ ազգային բարձրագույն լիգայի երկու թիմերի խաղը, սակայն Իրանում կանանց արգելված է ցանկացած մարզադաշտ այցելել, որտեղ հակառակ սեռի ներկայացուցիչները զբաղվում են սպորտով:

Նշվում է, որ լուսանկարչական ապարատի խոշոր օբյեկտիվի շնորհիվ Պուրտահերիանին հաջողվել է բարձրորակ լուսանկարներ ստանալ և հիացնել ամբողջ աշխարհի լրագրողներին ոչ միայն իր աշխատանքների որակով, այլ նաև՝ հնարամտությամբ:

Հայտնի է, որ Իրանում մինչ օրս գործում է արգելքը, որի համաձայն կանանց չի թույլատրվում մարզադաշտ գնալ, երբ այնտեղ խաղում են տղամարդիկ:

 

 

 

Comments
SHARE