Գլխավոր Հասարակություն Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ՃՏՊ է տեղի ունեցել. կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ՃՏՊ է տեղի ունեցել. կան տուժածներ

Օգոստոսի 9-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ավտոճանապարհին՝ «Հայկական խոհանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Շտապօգնության աշխատակիցները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևոր՝ Վ. Հ.-ին (ծնված 1995 թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Comments
SHARE