Գլխավոր Ամենաընթերցված ԱՄՆ-ի ամենամեծ բեռնատար ինքնաթիռը «քթի վրա» է վայրէջք կատարել (տեսանյութ)

ԱՄՆ-ի ամենամեծ բեռնատար ինքնաթիռը «քթի վրա» է վայրէջք կատարել (տեսանյութ)

Միացյալ Նահանգների ռազմական օդուժի ամենամեծ բեռնատար օդանավը՝ Lockheed C-5 Galaxy-ն, վթարային վայրէջք է կատարել Տեխաս նահանգի Սան Անտոնիոյի բազայում:

Ինչպես նշում է ria.ru-ն, 380 տոննա առավելագույն թռիչքային զանգվածով օդանավը վայրէջքի ժամանակ խնդիր է ունեցել առջևի շասսիի հետ, ինչի պատճառով էլ այն «քթի վրա» է իջել:

Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ օդանավը շասսիի հետ խնդիրներ է ունենում: Նմանատիպ երկու դեպք տեղի էր ունեցել 2017թ.:

Lockheed C-5 Galaxy-ն առանց բեռի կշռում է 169 տոննա:

Comments
SHARE