Գլխավոր Ամենաընթերցված Սաուդյան Արաբիան վաճառում է կանադական ակտիվները

Սաուդյան Արաբիան վաճառում է կանադական ակտիվները

Էր Ռիաի և Օտտավայի միջև ծագած դիվանագիտական սկանդալի ֆոնին Սաուդյան Արաբիան որոշել է ազատվել կանադական բոլոր ակտվներից: Այս մասին գրում է Financial Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի կենտրոնական բանկն ու պետական կենսաթոշակային հիմնադրամները հանձնարարել են երկրի արտերկրյա ակտիվների կառավարիչներին ամեն գնով ազատվել կանադական բաժնետոմսերից, պարտատոմսերից ու կանխիկ միջոցներից:

Նշվում է, որ կանադական ակտիվների վաճառքը սկսվել է երեքշաբթի՝ օգոստոսի 7-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Կանադայից հետ է կանչել իր դեսպանին, իսկ Կանադայի՝ Էր Ռիադում գտնվող դեսպանին 24 ժամ է տվել երկրից հեռանալու համար: Դա արվել է ի պատասխան Կանադայի իշխանությունների հայտարարությանը, որում հյուսիսամերիկյան պետությունն իր մտահոգությունն էր հայտնել Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան ակտիվիստների ձերբակալման առնչությամբ:

Comments
SHARE