Գլխավոր Հասարակություն Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում: Այս մասին Tert-ին հայտնեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունում չգիտեն՝ որոնք են ստուգումների շարժառիթներն ու նպատակները, բայց նշեց, որ մտահոգություններ չունեն ստուգումների հետ կապված:

«Մենք անհանգստանալու որևէ խնդիր չունենք, մենք էլ կուզենանք՝  մեր թերությունները շտկենք ոստիկանության օգնությամբ: Կարծում եմ, որ այս ստուգումները կապված են ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ: Մենք ամեն ինչ անում ենք, որ ոստիկանության աշխատակիցները ստանան բավարար տեղեկատվություն իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ»,- ասաց Մուրադ Սարգսյանը:

 

Comments
SHARE