Գլխավոր Տնտեսություն Նախորդ տարվա համեմատ 78 տոկոսով ավելի ծիրան է արտահանվել. գյուղնախարար

Նախորդ տարվա համեմատ 78 տոկոսով ավելի ծիրան է արտահանվել. գյուղնախարար

Հայաստանից օգոստոսի 1-ի դրությամբ ծիրանի արտահանման 78 տոկոսանոց աճ է արձանագրվել է նախորդ ողջ տարվա համեմատ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Անցյալ ամբողջ տարին մենք արտահանել ենք 28 հազար 884 տոննա ծիրան, երեկվա դրությամբ մենք արդեն արտահանել ենք ավելի քան 50 հազար տոննա: Երեկվա դրությամբ միայն ծիրան արտահանվել է 78 տոկոսով ավելի: Սեզոնն արդեն վերջանալու վրա է, հիմնականում արտահանվում է սառնարաններում պահված ծիրանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց գյուղնախարարը:

Նա նշեց, որ եթե 2017-ին արտահանվել է 120 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ապա այս տարի յոթ ամիսներին 100 հազար տոննա:

«Մոտ 70 տոկոսով արտահանվել է արդեն, բայց մենք դեռ ունենք խաղաղ ու աշնանային մրգեր: Եթե ջուր լինի, գյուղատնտեսության տեսանկյունից լավ տարի է»,- հավելեց Արթուր Խաչատրյանը:

 Պաշտոնյան նկատեց, որ կարկուտն էլ, համեմատած նախորդ տարվա, շատ վնաս չի հասցրել: «Անցյալ տարի 10 միլիարդից ավելի  է կազմել կարկտահարության վնասները, այս տարի 5.5 տոննայի կարգի է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ռուսական շուկայում հայկական պտուղ-բանջարեղենի որակի նկատմամբ առաջադրվող պահանջներին և առաջացող խնդիրներին, ապա նախարարը նկատեց, որ ներկայում նման ահազանգ չկա, տարվա սկզբին լոլիկի հետ կապված է եղել, հարցը լուծվել է:

Comments
SHARE