Գլխավոր Տնտեսություն ՀՀ ԱԻ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ ԱԻ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժինը։

Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները և նախանշել փոխգործակցության նոր ուղղություններ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԻՆ մարդկային ռեսուրսների մասնագիտական կարողությունների զարգացման գործում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցության համար, որի շնորհիվ  ապահովվում է ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի անգլերեն լեզվի հմտությունները կատարելագործելու շարունականանությունը: Նախարարը նաև կարևորել է Միացյալ Թագավորության փորձագիտական աջակցությունը ռեսուրսների ռազմավարական պլանավորման  և կառավարման ոլորտում համապատասխան կարողությունների զարգացման հարցում:

Բրիտանական կողմն իր հերթին մեծ գոհունակությամբ ընդգծել է ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի համար 2017 թ. ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համատեղ  Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների մասնակցությամբ առաջին օգնության, կենսաապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով իրականացված դասընթացների և վարժանքների դրական արդյունքները՝  նշելով, որ նմանատիպ միջոցառում ակնկալվում է իրականացվել նաև այս տարի՝ սեպտեմբերին:

Միաժամանակ, տիկին Ֆարնուորթը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարի առաջին անգամ դարձել է նաև Մեծ Բրիտանիայի  «Լավ կառավարման ֆոնդի»  շահառու, որի շրջանակներում բրիտական կողմը պատրաստ է հանրային կառավարման ոլորտի կատարելագործման հարցում ՀՀ պետական կառավարման մարմիններին ցուցաբերել համապատասխան աջակցություն:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը կարևորել է նաև աղետներին դիմակայելու պատրաստվածության համատեքստում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված միջազգային գիտաժողովին  Միացյալ Թագավորության համապատասխան փորձագետների մասնակցությունն ու ներդրումը:

Comments
SHARE