Գլխավոր Միջազգային Բելգիան տեխնիկական խնդրի պատճառով մեկուկես ժամով փակել է իր օդային տարածքը

Բելգիան տեխնիկական խնդրի պատճառով մեկուկես ժամով փակել է իր օդային տարածքը

Բելգիայի ավիացիոն իշխանությունները հուլիսի 19-ին մեկուկես ժամով ստիպված են եղել փակել երկրի օդային տարածքը՝ համակարգչային խափանման պատճառով։

Ինչպես փոխանցում է The Independent-ը, տեխնիկական խնդիրն արդեն լուծվել է, իսկ բոլոր չվերթները՝ վերականգնվել։

Օդային երթևեկությունն ապահովող Belgocontrol օպերատորի պնդմամբ՝ համակարգի խափանումը կապված է եղել թռիչքների մասին տվյալների ներբեռնման հետ։

«Սա բավականին յուրահատուկ խափանում էր»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Comments
SHARE