Գլխավոր Տնտեսություն «168 ժամ». Շատ երկրներում ներքաղաքական նման փոփոխություններից հետո արտաքին քաղաքականություն է փոխվում....

«168 ժամ». Շատ երկրներում ներքաղաքական նման փոփոխություններից հետո արտաքին քաղաքականություն է փոխվում. Ռ. Չարնեցկի

«Կարծում եմ՝ ԵՄ-ի դիրքորոշումը նման իրավիճակներում շատ պարզ կերպով շարադրել է դեսպանը, դրանից ավելի ջերմ մոտեցում չէր կարող լինել: ԵՄ-ն բաց է քննարկումների համար: Բայց մինչ առաջարկները և կոնկրետ գործողությունները՝ ԵՄ-ն, չիմանալով նաև այս իշխանության հավակնությունները, չի կարող որևէ բան առաջարկել, ուստի, կարծում եմ, որ առաջին հայտարարությունը՝ ուղղված ԵՄ-ին, թյուրընկալում էր, կողմերը չէին հասկացել միմյանց: Ողջունում եմ, որ կառավարությունը միանգամից կարողացավ արձագանքել և ասել, որ կլինեն առաջարկներ: Կարծում եմ՝ դրանից հետո կսկսվի աշխատանք և ԵՄ-ի կողմից դիտարկում, թե ինչպիսի ծավալի աջակցություն կարող է տրամադրվել, քանի որ, որքան հասկանում եմ, խոսքը հավելյալ աջակցության մասին է, իսկ բոլոր ծրագրերն արդեն հաստատված են: Ուստի վերանայումների կարիք է առաջանալու, քանի որ այս կառավարությունը ցանկանում է բարեփոխումներ իրականացնել և միջոցներ ներգրավել, որոնք դուրս են ՀՀ-ԵՄ համաձայնագրից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին:

Միաժամանակ նա նշել է, որ շատ երկրներում նման փոփոխություններից հետո արտաքին քաղաքականություն է փոխվում, և ըստ դրա՝ վերանայվում է երկկողմ հարաբերությունների ֆունդամենտը:

Իսկ վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասել է, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցության տեսանկյունից մեծ դժվարությամբ է անցում կատարում մեկ այլ՝ ավելի ծախսատար փուլի: Դա, ըստ նրա՝ երկկողմ հանձնառություն է՝ ծավալուն բարեփոխումներ, նվիրված աշխատանք այդ աջակցության դիմաց: «Վրաստանը նման շատ տարբեր փուլերի միջով է անցել, այդ աշխատանքը վերջին տարիներին երբեք չի դադարել, չի դադարել նաև Վրաստանի շարունակական աշխատանքը՝ ԵՄ-ին ապացուցելու, որ Վրաստանն արժանի աշխատանք է իրականացնում այս կամ այն աջակցությունը ստանալու համար: Ուստի, կարծում եմ, որ ՀՀ նոր իշխանություններից ևս կպահանջվի այդ աշխատանքը հաջորդ փուլ տեղափոխել»,- ասել է նա՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հեռակա «փոխհրաձգությանը» և Հայաստանին տրվող եվրոպական աջակցության ծավալի աճին: Ըստ Գոգոլաշվիլիի՝ ժողովրդավարության անցումը երկար, տքնաջան աշխատանք է, դա հասկանում են նաև ԵՄ-ում, հենց այդ պատճառով էլ ժամանակ են տալիս երկրներին՝ խորապես գիտակցելու փոփոխությունները և հասնելու դրան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Comments
SHARE