Գլխավոր Միջազգային Օբաման պարել է «Մանդելայի պարը», ՀԱՀ նախագահը «դժգոհ» է մնացել (տեսանյութ)

Օբաման պարել է «Մանդելայի պարը», ՀԱՀ նախագահը «դժգոհ» է մնացել (տեսանյութ)

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ ունենալով մեկուկես ժամանոց ելույթ:

Ինչպես նշում է The Guardian-ը, միջոցառման ժամանակ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը փորձել է պարել հանրահայտ «Մադիբա»-ն կամ «Մանդելայի պարը», ինչից հետո  Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռաֆամոսան ընդգծել է, որ Օբաման Մանդելայից վատ է պարում:

Հիշեցնենք, որ Մանդելան ու Օբաման ծանոթացել են 2005թ.: Դրանից 3 տարի անց Օբաման ընտրվել է ԱՄՆ նախագահ: Հայտնի է, որ քաղաքական գործիչները մտերիմ հարաբերություններ են ունեցել:

2013թ. ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Օբաման  մահախոսական է կարդացել Մանդելայի հուղարկավորության արարողության ժամանակ:

Comments
SHARE