Գլխավոր Միջազգային Nissan-ը պատրաստվում է ստեղծել աշխարհում ամենաարագընթաց սպորտքարը

Nissan-ը պատրաստվում է ստեղծել աշխարհում ամենաարագընթաց սպորտքարը

Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերության փոխնախագահ Ալֆոնսո Ալբաիսան հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ստեղծել աշխարհում ամենաարագընթաց սպորտային մեքենան:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, Ալբաիսան այս մասին ասել է GT-R մոդելի ստեղծման 50-ամյակի կապակցությամբ ներկայացված Nissan GT-R50-ի շնորհանդեսի ժամանակ: Հայտնի է, որ մեքենան արժե 1,06 մլն դոլար, այն արտադրվել է 50 օրինակով:

Ինչ վերաբերում է Ալբաիսայի խոստացած ամենաարագընթաց սպորտքարին, ապա այն ստեղծվելու է GT-R-ի հիմքով: Այն ներկայացվելու է 2021թ.:

Nissan-ի փոխնախագահն ընդգծել է, որ նորույթն ամենաարագը լինելու համար պարտադիր չէ, որ ամբողջովին էլեկտրական լինի:

Նշվում է, որ ներկայիս սերնդի GT-R-ը համալրված է 565 ձիաուժ հզորությամբ շարժիչով:

Comments
SHARE