Գլխավոր Հիմնական VIDEO. «Գնալու եմ ՀՔԾ-ում պատմեմ, ինձ ոչ ոք չի ծեծել». Հարությունովի որդու...

VIDEO. «Գնալու եմ ՀՔԾ-ում պատմեմ, ինձ ոչ ոք չի ծեծել». Հարությունովի որդու հարցը լուծում է ստանում

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական Էդուարդ Բաբայանին առաջադրված մեղադրանքի գործով տուժող ճանաչված՝ Վյաչեսլավ Հարությունովը լրագրողների հետ ունեցած զրույցում նշեց, որ վաղը գնալու է ու ամեն ինչ սկզբից մինչև վերջ պատմելու է քննիչին: Իր իսկ խոսքով պատմելու է և վերահաստատելու՝ նույնը.

«Պարոն Ծառուկյանն իմ էրեխուն իր էրեխու նման պահել է, սիրել , ամեն խնդիր լուծել է: Ինձ ոչ մեկը չի ծեծել, ես հավի ճուտ չեմ որ ինչ որ մեկն ինձ ծեծի. ես վաղը գնալու եմ ու ամեն ինչը սկզբից մինչև վերջ պատմեմ քննիչին: Գնացել էի դատարան ասեի, որ ոչ մի բան չի եղել Էդոն իմ վրա ձեռք չի բարձրացրել, նման բան չկա ժողովուրդ ջան… Ձեզ եմ հարցնում, ո՞րտեղից եք լսել, որ ասեմ Էդոն ինձ ծեծել է:Եվս մեկ անգամ ոչ թե վերահաստատում եմ, այլ 100 տոկոսով եմ ասում իմ վրա ձեռք բարձրացնող չի եղել: Ինքս Արցախյան պատերազմում կռված եմ, վախը իմ համար չէ»:

– Արցախյան ազատամարտի մասնակից լինելով, պատերազմի ճանապարհ անցնելով, առողջական խնդիրներ ձեռքբերե՞լ եք պատերազմի տարիներին.

– Այո՛ կանտուզիա եմ ստացել Մարտակերտի գրավման ժամանակ. գրադը խփեց, որի հետևանքով կանտուզիա եմ ստացել: Հետևանքն այն է, որ հաճախ դյուրագրիռ եմ դառնում: Էնպիսի հիվանդություն է, որ ամբողջ կյանքում զգացնել է տալի ու պետք է հետևողականորեն հոգ տանեմ առողջությանս նկատմամբ:

– Ներկայում ինչպե՞ս եք Ձեզ զգում

– Թոքս վնասված է , թոքի հետ կապված անտիբիոտիկներ եմ օգտագործում, դեղեր ընդունում:

Մանրամասները՝ տեսանյութում

Comments
SHARE