Գլխավոր Քաղաքականություն Ֆրանսիայի կառավարության կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլն արդեն ավարտվել է, թևակոխում ենք...

Ֆրանսիայի կառավարության կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլն արդեն ավարտվել է, թևակոխում ենք խորհրդարանի կողմից վավերացման փուլ․ Ջոնաթան Լաքոտ

Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացմանը պետք է նախորդի հատուկ համապատասխան մասնագիտացված երկխոսություն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

«Այդ երկխոսությունը պետք է հիմք ծառայի, որպեսզի վիզաների տրամադրման դյուրինացման գաղափարը կենսագործվի: Իսկ այդ երկխոսության մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ Եվրոպայի հանձնաժողովը կհամարի, որ բոլոր անհրաժեշտ պայմանները կետ առ կետ կատարվել են Հայաստանի կողմից», – ասաց դեսպանը՝ նշելով, որ դրան նպաստում է նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Պատասխանելով հարցին, թե երբ է Ֆրանսիան պատրաստվում վավերացնել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, Ջոնաթան Լաքոտը պատասխանեց․«Կառավարության կողմից համաձայնագրի վավերացման փուլն արդեն ավարտվել է, հիմա մենք արդեն պետք է թևակոխենք խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացման փուլը»:

Comments
SHARE