Գլխավոր Հիմնական ՔԿՀ-ների գերծանրաբեռնված են, համաներում, անպայման, պետք է հայտարարվի. Նաիրա Զոհրաբյան

ՔԿՀ-ների գերծանրաբեռնված են, համաներում, անպայման, պետք է հայտարարվի. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնեց ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության խնդիրը: «Համաներում, անպայման, պետք  է հայտարարվի, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց վտանգավորության աստիճանը հանրության համար կորցրել է»,-ասաց նա:

Զոհրաբյանը կոչ է անում Կառավարության անդամներին գնալ ՔԿՀ-ներ և տեսնել, որ կալանավորներ կան, որոնք ունեն այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանավայրման պայմանների հետ: «Բեռնաթափեք ՔԿՀ-ները, հայտարարում եք, թե գնում ենք այլ ճանապարհով, բայց վերջին շրջանում կատեգորիկ չի քննարկվում այս հարցը»,-ասաց նա և նշեց, որ վաղաժամկետ ազատ արձակելու հարցն էլ պետք է քննարկել:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վերջերս Արմավիր ՔԿՀ-ում են եղել, որտեղ մի կալանավոր  8 տարի պատիժը կրել է, հիմա կուրանում է և մի քանի ամիս է մնում ազատ արձակվելուն, բայց վաղաժամկետ ազատ չի արձակվում:

«Բարձրացնում են հարցը և դիմում կառավարությանը՝ այս հարցը քննարկելու համար»,-եզրափակեց նա:
Comments
SHARE