Գլխավոր Հիմնական Տարոն Մարգարյանի հետ չեմ քննարկել իր հրաժարականի հիմքերը․ ՀՀԿ ավագանու անդամ (տեսանյութ)

Տարոն Մարգարյանի հետ չեմ քննարկել իր հրաժարականի հիմքերը․ ՀՀԿ ավագանու անդամ (տեսանյութ)

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանն ավագանու այսօրվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառներից․ «Տարոն Մարգարյանի հետ չեմ քննարկել իր հրաժարականի հիմքերը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանին նիստ է հրավիրել, որի ընթացքում որոշվելու է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։
Հարցին, թե «Հանրապետականը» փորձելու է թեկնածու առաջադրել և պահել իշխանությունը, Էդմոնդ Կիրակոսյանը պատասխանեց, որ խմբակցությունում այդ հարցը դեռ չի քննարկվել։

Նրա խոսքով՝ խմբակցությունում չի քննարկվել նաև «Ելք»-ի կամ «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածուին սատարելու հնարավորությունը։

Tert.am-ի հարցին, թե ՀՀԿ կո՞ղմ է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, թե՞ նույն ավագանիով այլ քաղաքապետի ղեկավարությամբ աշխատելուն, Էդմոնդ Կիրակոսյանը պատասխանեց․ «Իմ անձնական կարծիքը չեմ կարող ասել, մենք խմբակցությունով ենք հանդես գալիս։ Կքննարկենք, կորոշենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comments
SHARE