Գլխավոր Ամենաընթերցված «Ռեալը» կներկայացնի նորեկներին հուլիսի 16-ին

«Ռեալը» կներկայացնի նորեկներին հուլիսի 16-ին

Հաջորդ շաբաթ «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի կունենա Մադրիդի «Ռեալի» նոր խաղացողների շնորհանդես:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, շնորհանդեսը պլանավորած է իրականացնել հուլիսի 16-ին: Այդ օրը պաշտոնապես կներկայացվեն Ալվարո Օդրիոսոլան, Վինիսիուս Ժունիորը և ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը:

Վերջինս հանդիսանում է «Ռեալի» նախկին դարպասապահ Լուկա Զիդանի փոխարինողը, ով լքեց «արքայական ակումբը» իր հոր՝ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ:

Լունինի տրանսֆերային արժեքը կազմել է 9 մլն եվրո: Իսկ Վինիսիուս Ժունիորի տրանսֆերը արժեցել է 45 մլն եվրո: Օդրիոսոլան «Ռեալ» է տեղափոխվել 30 մլն եվրոյի դիմաց:

Comments
SHARE