Գլխավոր Հիմնական ՊԵԿ-ը Արա Գաբրիելյանի և մամուլի հրապարակումների մասին

ՊԵԿ-ը Արա Գաբրիելյանի և մամուլի հրապարակումների մասին

Արա Գաբրիելյանն իրոք ԱՄՆ-ում գնտվելու ժամանակ աշխատել է որպես հետուստատեսային մոնտաժող, համատեղության կարգով:

Ինչ վերաբերում է նրա հայրենիք վերադարձին՝ ապա Արա Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2005-ին, ոչ թե 2015-ին ինչպես գրված է «Ժանամակ» օրաթերում: Արա Գաբրիելյանը Հայաստանում իր աշխատանքային գործունեությունը սկսել է ոչ թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Ucom» ըննկերությունում՝ ինչպես գրվում է մամուլում, այլ 2006-ից «Բեռնափոխադրման մենեջեր Էյր Արմենիա» ՓԲԸ-ում որպես մաքսային ձևակերպումներ բաժնի ղեկավար: Ինչ վերաբերում է տարաբնույթ մեկնաբանություններին, թե Արա Գաբրիելյանը «ոլորտի մասնագետ չէ», ապա նա 2008-ից համատեղության կարգով սկսել է աշխատել «Ֆասթ Բրոք Սերվիս» (www.fbs.am) մաքսային բրոքերական ծառայություններ մատուցող ընկերությունում, որը մինչև այսօր մատուցում է մաքսային ծառայություններ բոլոր ուղղություններով:

Բացի այդ Արա Գաբրիելյանին 2006 և 2007 թվականներին մաքսային կոմիտեի կողմից տրվել է մաքսային գործի մասնագետի որակավորման սերտիֆիկատ: Ի հավելումն , հարկ ենք համարում ընդգծել, որ Արա Գաբրիելյանը իր աշխատանքը հեռահախորդակցության ոլորտում սկսել է 2010 թվականից «Օրանժ Արմենիա ՓԲԸ»-ում, որը հետագայում ձեռք է բերվել Ucom ընկերության կողմից:

Այսպիսով , հորդորում ենք մեր գործընկերներին զերծ մնալ անհատի կենսագրական տվյալների ոչ լիարժեք մեկնաբանման փորձերից և աշխատել կառուցողական դաշտում:
ՀՀ պեկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Comments
SHARE