Գլխավոր Հիմնական Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը. Նիկոլ Փաշինյան

Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի քաղաքացիները հաղթահարել են մեր սեփական վախերը և իրագործել սիրո և համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը, Բրյուսելի «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրանով ինքներս մեզ և աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արաավոր երևույթներ, ինչպիսիք են՝ կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական և արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում», – նշել է նա։

Ն.Փաշինյանի խոսքով, տեղի ունեցած հեղափոխության մեջ գոյություն չունի աշխարհաքաղաքական համատեքստ, և նոր կառավարությունը չի ծրագրում որևէ արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր:

«Հայաստանի նոր կառավարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի արմատախիլ արվեն մեր զարգացումը դանդաղեցնող բոլոր խոչընդոտները», – նշել է վարչապետը:

SHARE