Գլխավոր Հիմնական Մանե Թանդիլյանն ընդունել է Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

Մանե Թանդիլյանն ընդունել է Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Մանե Թանդիլյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նաուաֆ Ալ Էնեզին:

«Տիկի՛ն նախարար, խնդրում եմ՝ ընդունե՛ք իմ և Քուվեյթի Պետության Ձեր պաշտոնակցի՝ տիկին նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհինի շնորհավորանքները խիստ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- նշեց դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին՝ նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհիի անունից Մանե Թանդիլյանին հրավիրելով Քուվեյթի Պետություն՝ աշխատանքային քննարկումներն առավել արդյունավետ և առարկայական դարձնելու նպատակով։«Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ինձ տեղեկացրել են մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետությունում Ձեր պետության կողմից իրականացրած ծրագրերի մասին:

Ցանկանում եմ նշել, որ մեզ համար կարևոր է զարգացնել գործընկերային և եղբայրական հարաբերությունները մեր ժողովուրդների միջև: Եվ այս ամենը զուտ խոսքեր չեն։ Հաճույքով կհանդիպեմ տիկին նախարարին․ համոզված եմ համագործակցության զարգացման լայն հնարավորություններ կան»,- նշեց Մանե Թանդիլյանը:

Դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին շեշտեց, որ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամ և կձեռնարկի հնարավոր բոլոր աշխատանքները երկու երկրների միջև ոլորտային համագործակցության ճյուղերը զարգացնելու համար:

Դեսպանն առաջարկեց նաև համագործակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով կնքել փոխգործակցության համաձայնագիր։ Դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին հավաստիացրեց, որ այդ գործընթացի շնորհիվ հնարավոր կլինի մշակելու համատեղ ծրագրեր՝ իր պատրաստակամությունը հայտնելով անձամբ փոխանցել դրանք Քուվեյթի հիմնադրամ:

Դեսպանը տեղեկացրեց, որ այս ամսվա ընթացքում Հայաստան է ժամանելու նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհինին և առաջարկեց հանդիպումը կազմակերպել նաև ՀՀ այցի շրջանակում:

Comments
SHARE