Գլխավոր Ամենաընթերցված Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են. Է. Շարմազանովը պարգևատրել...

Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են. Է. Շարմազանովը պարգևատրել է լեհ պատգամավորներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման և Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձև ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին և Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ և լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունը և երախտագիտություն հայտնել լեհերին՝ հայ համայնքի նկատմամբ հարյուրամյակներ շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար:

«Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքում ընկած են նախևառաջ քրիստոնեական արժեքները, և մենք՝ որպես քրիստոնյա երկու պետությունների պատգամավորներ, պետք է պահպանենք ու զարգացնենք այդ արժեքները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Comments
SHARE