Գլխավոր Հիմնական Հայկ Սարգսյանի հարցին, թե ինչի՞ հետևանքով են այդ վնասվածքները պատճառվել, տուժողը պատասխանել...

Հայկ Սարգսյանի հարցին, թե ինչի՞ հետևանքով են այդ վնասվածքները պատճառվել, տուժողը պատասխանել է, որ «պոչկան» ցավում է. Հայկ Սարգսյանի պաշտպան

Սերժ Սարգսյանի եղբոր որդու` Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրում է.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ քրեական գործերի քննության ընթացքում խստագույնս պետք է պահպանվի օրինականությունը` անկախ նրանից, թե ում վերաբերյալ է քննվում քրեական գործը: Դա է իրավական պետություն կառուցելու ուղին:

Նշված խոսքերը և պահանջը իրավապահ կառույցները` քննչական մարմինները, դատախազությունը և դատարանը չգիտես, թե ինչու այլ կերպ են հասկանում, որ ամեն գնով պետք է հասնել նրան, որ «թիրախ» հանդիսացող անձը մեղադրվի հնարավորինս ծանր մեղադրանքներով և կալանավորվի:

Սերժ Սարգսյանի եղբոր որդուն` Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար այն հիմքով, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրականում 2007 թվականին հենց նա է մեկ անգամ կրակել իր «փորին»:

Տուժողի այս ցուցմունքը նախաքննական մարմինը, դատախազությունը և դատարանը անվերապահորեն արժանահավատ են գնահատել և դրա հիման վրա ոչ միայն մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին, այլ նաև` նա այսօր կալանավորվեց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Comments
SHARE