Գլխավոր Հասարակություն Իսրայելը 3 ռազմական օբյեկտ է խոցել Սիրիայում՝ անօդաչու սարքի ներթափանցմանն ի պատասխան...

Իսրայելը 3 ռազմական օբյեկտ է խոցել Սիրիայում՝ անօդաչու սարքի ներթափանցմանն ի պատասխան (տեսանյութ)

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում երեք ռազմական օբյեկտի ուղղությամբ՝ Իսրայելի տարածք սիրիական անօդաչու սարքի ներթափանցմանն ի պատասխան: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով զինված ուժերի մամուլի հաղորդագրությունը:

Իսրայելի տարածք 10 կիլոմետր խորությամբ ներթափանցած անօդաչու սարքն ավելի վաղ՝ չորեքշաբթի, իսրայելական ուժերը որսացել են Patriot հրթիռի օգնությամբ:

«Բանակն այսուհետ ևս վճռականորեն է գործելու Իսրայելի ինքնիշխանության խախտման և Իսրայելի քաղաքացիական անձանց վնաս հասցնելու ցանկացած փորձի դեմ»,- ասված է հաղորդագրությունում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տվյալներով՝ իսրայելական հարվածների թիրախ դարձած օբյեկտները գտնվում են սահմանամերձ Քունեյթրա շրջանում:

Տեսանյութը՝ այստեղ։

 

Comments
SHARE