Գլխավոր Հիմնական Իմ որդին ՔՊ անդամ է, եթե առաջադրվի Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ես կընդունեմ....

Իմ որդին ՔՊ անդամ է, եթե առաջադրվի Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ես կընդունեմ. Սասուն Միքայելյան

Ես հավակնություն չունեմ, որ իմ որդին դառնա Հրազդանի քաղաքապետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հարցին՝ իսկ Ձեր որդին ուզո՞ւմ է դառնալ Հրազդանի քաղաքապետ, նա պատասխանեց. «Որ դառնա, ես մեծ սիրով կընդունեմ: Իմ որդին, արդեն չորրորդ տարին է, Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքայինի ղեկավարն է, ու էն ժամանակ չգիտեինք, որ 4 տարի հետո իշխանափոխություն կլինի: Նա ՔՊ անդամ է, ինչպես բոլորը, հետո ի՞նչ, որ իմ որդին ա: Որ մասնակցի, ինչ է, ես դավաճա՞ն եմ էս ազգի:

Ամեն անգամ ասում եք՝ Ձեր որդին, Ձեր որդին, հա իմ որդին, իմ որդին… Իմ ընտանիքը տանջվել, տառապել ա էս տականքների ձեռքը: Եթե այսօր ինքը կորոշի, որ կդնի իր թեկնածությունը… ժողովուրդն է ընտրելու, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք տարել իմ որդուն պաշտոնի նշանակել:

Ընտրություն է լինելու, եթե կմասնակցի, կհաղթի, կդառնա»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ շանսերը Հրազդանում, նա պատասխանեց. «Մեր գյուղի բարբառով ասած՝ ամոթն ու աբուռը լավ բան է: Թող թողնեն, հեռանան: Թող մասնակցեն, բայց եթե ժողովուրդն էսքանից հետո ՀՀԿ-ին պիտի շանս տա…»

Comments
SHARE