Գլխավոր Ամենաընթերցված Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը, Ռոսիա կինոթատրոնը և մի քանի այլ կառույցներ ստացել...

Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը, Ռոսիա կինոթատրոնը և մի քանի այլ կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Մի շարք կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Նա հայտնել է.

«Այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝
1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
2. Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)
3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը
4. Հրազդան մարզադաշտը,
5. Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)
6. Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը
7. Գավեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ)»:

Comments
SHARE