Գլխավոր Հիմնական Ես իմ դերակատարությունն արդեն ունեցել եմ ԵԿՄ-ում. Սասուն Միքայելյան

Ես իմ դերակատարությունն արդեն ունեցել եմ ԵԿՄ-ում. Սասուն Միքայելյան

Ես ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա նշեց, որ ԵԿՄ նախագահի թեկնածուին ինքը չի որոշում, անդամներն են որոշում, ովքեր համագումարում կառաջադրեն իրենց թեկնածուին, ուստի դժվարացավ ասել՝ արդյոք Արամ Սարգսյանի թեկնածությունը կառաջադրվի, թե ոչ:

«Ես կմասնակցեմ համագումարին, բայց թեկնածու չեմ առաջադրի, ես ասել եմ դրա մասին, ես իմ դերակատարությունն ունեցել եմ երկրապահում, 2004թ.-ին, որ տեսա, որ երկրապահն ուրիշ ճանապարհով է գնում, դուրս եկա, որովհետև անհնարին էր այդտեղ բան ուղղել»,- նշեց Ս. Միքայելյանը:

Comments
SHARE