Գլխավոր Հիմնական Եթե Սերժ Սարգսյանը 5 շրջան հանձնելու լիներ, այդ շրջաններում աշխատանքներ չէին տարվի....

Եթե Սերժ Սարգսյանը 5 շրջան հանձնելու լիներ, այդ շրջաններում աշխատանքներ չէին տարվի. Իսագուլյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում ռուս քաղաքագետների այն պնդումները, թե ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հինգ շրջան հանձնել:

«Սա խայծ է, որ փորձում են հայ հանրությանը կերակրել։ Բոլորը գիտեն Դուգինի տեսությունը՝ նա Ռուսաստանի ապագան տեսնում է Թուրքիա-Ռուսաստան-Գերմանիա եռանկյունու մեջ, և նա լուրջ ֆինանսավորում է ստանում Թուրքիայից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Իսագուլյանի խոսքով՝ այդ հինգ շրջաններում լուրջ աշխատանքներ են տարվում, և բացառվում է, որ դրանք հանձնելու մտադրություն լիներ: «Որևէ մեկը չի կարող Արցախի հետ կապված խնդիր լուծել՝ առանց Արցախի իշխանությունների ու ժողովրդի համաձայնության»,- ասաց նա:

Նա նաև հավելում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո խոսել է նրա հետ. «Այս հարցադրումները եղել են. մի օր առիթ կունենամ այդ խոսակցության որոշ մանրամասներ բացահայտելու։ Այո՛, խնդիրներ եղել են թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ կապված որոշակի ճնշումներ եղել են, բայց ի պատիվ իրեն՝ հասկացել է այն ճանապարհը, որով նա գնաց»։

1in.am

Comments
SHARE