Գլխավոր Հասարակություն Գերմանիայի դատարանը որոշել է Իսպանիային արտահանձնել Պուչդեմոնին՝ պետական միջոցները վատնելու համար

Գերմանիայի դատարանը որոշել է Իսպանիային արտահանձնել Պուչդեմոնին՝ պետական միջոցները վատնելու համար

Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի դատարանը թույլ է տվել Իսպանիային արտահանձնել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին՝ պետական միջոցների վատնման մեղադրանքով: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է Պուչդեմոնի արտահանձնման հնարավորությունն ապստամբության դրդելու մեղադրանքով: Այդկերպ՝ Իսպանիայում նրան չեն կարող դատել այդ հոդվածով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիան տեսաձայնագրություններ է ներկայացրել, որոնք կարող են վկայել ապստամբության դրդման մեջ Պուչդեմոնի մեղքի մասին: Դատարանն այդ նյութերը համոզիչ չի համարել:

Պուչդեմոնն Իսպանիայից Բրյուսել է փախել անցած տարվա հոկտեմբերի վերջին թագավորության կազմից Կատալոնիայի դուրս գալու հարցով հանրահավաքի անցկացումից և խորհրդարանի կողմից շրջանի անկախության հռչակումից հետո:

Մարտի 25-ին նա ձերբակալվել է Գերմանիայում՝ Ֆինլանդիայից Բելգիա ճանապարհին, իսպանական դատարանի կողմից ապստամբության դրդման և պետական միջոցների վատնման մեղադրանքներով եվրոպական օրդերի տրամադրումից հետո:
Comments
SHARE