Գլխավոր Հիմնական Բարձրագույն դատական խորհուրդը ընտրեց ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը ընտրեց ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի նոր ընտրություն:

Ինչպես տեղեկացրին դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, քվերակության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:

Բարձրագույն դատական խորհուրդը անցկացրեց նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություն:

Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չհավաքեցին անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցեցին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Դանիելյան Ելիզավետա – 5 Թադևոսյան Լիլիթ – 5 :

Բարձրագույն դատական խորհուրդը անցկացրեց նոր ընտրություն, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ ընտրվեց Լիլիթ Թադևոսյանը՝ 8 ձայնով:

Comments
SHARE