Գլխավոր Հիմնական «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին

«Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին

Discussion for inclusion in the agenda of the next four-day sittings of the draft budget 2016 took place at the RA NA

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի քաղաքական որոշում՝ մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպքզրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես վստահ եմ, որ հուլիսի 16-ին Երևանի ավագանին քաղաքապետ չի ընտրի: Ես տպավորություն ունեմ, որ այս փուլում ՀՀԿ-ն չի ընտրի քաղաքապետ, թեպետ ունի բոլոր հնարավորությունները», – նշեց պատգամավորը:

Նա ասաց, որ Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակը նկատելիորեն տարբերվելու է ԲՀԿ նախորդ խմբակցությունից։

«Այս պահին չեմ կարող ասել, թե ով է ղեկավարելու ԲՀԿ համամասնական ցուցակը, բայց, հավատացեք, մենք ունենք գործիչներ, ով կարող է լիել Երևանի քաղաքապետ», – ասաց ԲՀԿ անդամը:

Comments
SHARE