Գլխավոր Քաղաքականություն ԱԺ–ն ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներման մասին օրինագիծը

ԱԺ–ն ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներման մասին օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1 և 2-ը՝ ձեռնպահ: Օրենքի նախագծին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով ավելի վաղ ելույթի խոսքում նշեց, որ բարեխիղճ վարորդների համար ոչ ճիշտ մոտեցում է:

Նշենք, որ նախագծով մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կկիրառվի:

ԱԺ-ն 78 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց նաև «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:

Comments
SHARE