Գլխավոր Հասարակություն Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ երբեք չեմ ունեցել. Թեհմինե Վարդանյան

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ երբեք չեմ ունեցել. Թեհմինե Վարդանյան

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ երբեք չեմ ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` հավելով, որ իր համար անակնկալ էր, որ սոցցանցային քննարկումների ժամանակ իր անունն է նշվում:

«Իհարկե, անչափ հաճելի է, բայց դա որոշ զանգվածի գնահատականն է՝ մեկ տարվա աշխատանքի։ Դրական և բացասական արձագանքները որևէ կերպ ինձ չեն կաշկանդում։ Ցավալի է, որ իմ ընկերներից, մտերիմներից շատերը կեղծ էջերով սկսել են հարձակում, բայց դա էլ եմ նորմալ համարում։ Անուններ չեմ ուզում տալ, բայց ես այդտեղ էլ որևէ խնդիր չեմ տեսնում»,-շեշտեց նա:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ նշեց, որ դեռևս կայացրած որևէ որոշում չունեն, թե արդյոք պետք է առաջադրում կատարեն, թե ոչ: Նա հիշեցրեց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարող է նաև սեղ ժամկետներում ավագանին ցրվել և արտահերթ ընտրություններ նշանակվեն սեպտեմբերին:

«Երկու դեպքում էլ մենք պատրաստ ենք: Անձամբ ես կարծում եմ, որ դաշինքում քաղաքապետի ցենզին համապատասխանող ցանկացած անդամ պատրաստ է այդ բեռը ստանձնել, բայց քննարկումը պետք է կայացվի»,-ասաց նա:

Comments
SHARE