Գլխավոր Հիմնական Վաղը կորոշվի Երևանի քաղաքապետի ընտրության օրը

Վաղը կորոշվի Երևանի քաղաքապետի ընտրության օրը

Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ վաղը քաղաքապետարանում ավագանու նիստ է գումարվելու։

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2018 թվականի հուլիսի 12-ին, ժամը 10։00-ին օրենքի ուժով հրավիրվում է ՀՀ Երեւան քաղաքի ավագանու նիստ՝ որում որոշվելու է Երեւանի քաղաքապետի ընտրության օրը»։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Comments
SHARE