Գլխավոր Հասարակություն Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում

Կալանավորված գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Քամալյանը: Նա ընդգծեց, որ հիմա աշխատում են վճռաբեկ բողոքի վրա:

Փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանն ունի մի շարք հիվանդություններ, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, Մանվել Գրիգորյանի մոտ թոքի քաղցկեղ, և շաքարային դիաբետ է ախտորոշված:

Կարեն Քամալյանն ասաց նաև, որ Մանվել Գրիգորյանի գործի մասին մանրամասներ չի կարող հաղորդել` ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Մանրամասն` tert.am

Comments
SHARE