Գլխավոր Միջազգային Հունաստանն արտաքսում է ռուս դիվանագետներին՝ երկրի գործերին միջամտելու համար. լրատվամիջոցներ

Հունաստանն արտաքսում է ռուս դիվանագետներին՝ երկրի գործերին միջամտելու համար. լրատվամիջոցներ

Հունաստանի իշխանությունները երկրից արտաքսում են 2 ռուս դիվանագետի՝ երկրի ներքին գործերին միջամտելու, ազգային անվտանգության դեմ հակաիրավական գործողություններ կատարելու համար:

Ինչպես նշում է gazeta.ru-ն՝ հունական «Կատիմերինի» պարբերականին հղումով, այս մասին հայտնել են Հունաստանում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները՝ մանրամասնելով, որ ևս երկու ռուս դիվանագետի արգելվել է Հունաստանի տարածք մուտք գործել:

Նշվում է, որ Աթենքի՝ դիվանագետների դեմ ներկայացրած մեղադրանքները վերաբերում են «տեղեկության հավաքման ու տարածման փորձերին, պետական չինովնիկների կաշառմանը»:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռուսական կողմը Հունաստանի տարածքում Մոսկվայի ազդեցության ուժեղացմանն ուղղված քայլեր է ձեռնարկել:

Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աթենքի որոշումը վերաբերում է բացառապես չորս դիվանագետի գործողություններին ու կապ չունի Հունաստանի՝ Ռուսաստանի նկատմամբ լավ վերաբերմունքի հետ:

Comments
SHARE