Գլխավոր Հասարակություն Այսօր կառավարության մեջ կան աղանդավորներ, դա իհարկե շատ վատ ա, բայց շատ...

Այսօր կառավարության մեջ կան աղանդավորներ, դա իհարկե շատ վատ ա, բայց շատ էլ սպասելի

Էս Կյանքի խոսքի հետ կապված մի անձնական բան պատմեմ։ Ուրեմն ուսանողական տարիներին մի ընկերուհի ունեի, շատ հավես աղջիկ էր, մոտ մեկ տարի հանդիպում էինք հետը։ Էդ ժամանակ օդանավակայանում էի աշխատում շատ խառը գրաֆիկով (գիշեր֊ցերեկ) ու փաստացի շաբաթը մեկ, ամենաշատը երկու օր էր լինում, որ ազատ էի։ Մի խոսքով էս աղջիկը հավատացյալ էր։ Դե ոնց հավատացյալ, Աստծուն հավատում էր, բայց ֆանատիկ դրսևորումներ չուներ, հակառակը, էդ թեմայով հումորներին շատ նորմալ արձագանքում էր, ծիծաղում։ Մի խոսքով տենց մի տարի հանդիպում ենք, ինքը կիրակի օրերով եկեղեցի ա գնում, ես էլ դե 2֊3 ամիսը մեկ հազիվ կիրակի օրը ազատ լինեի, էդքան չէի խորանում։ Մի օր ազատ էի կիրակի, ինչ֊որ բան էի պլանավորում անել, զանգեցի իրեն, որ միանա ինձ, մեկ էլ ասում ա չի կարա, քանի որ էսօր եկեղեցին ուրիշ տեղ ա ու ֆիզիկապես չի հասցնի։ Մի պահ չհասկացա ինչ ա ասում։ Ասում եմ ո՞նց ա ուրիշ տեղ։ Ինքն էլ թե բա էսօր հովիվենց տանն ենք հանդիպում։ Էն С широко закрытыми глазами-ն աչքիս դեմով անցավ։ Էն որ կինոներում նայելիս զգում ես գլխավոր հերոսի ճակատին սառը քրտինք ա գալիս, այ տենց վիճակ էր։ Մի խոսքով հանդիպում ենք մյուս օրը, պարզվում ա էդքան ժամանակ որ ասում էր եկեղեցի՝ տանն էին հավաքվում ինչ֊որ։ Ու սաղ ընտանիքով մեջն են (նույնիսկ 10 տարեկան քույրը)։ Ասեց, որ դուրս կգա, հետո երեկոյան սմս գրեց, որ իր կյանքի իմաստը Հիսուսին ճանաչելն ա։ Դե, ասեցի, որ ճանաչես՝ կբարևես։ Դրանից հետո չեմ տեսել….

Բնական է, որ էդքանից հետո ուսումնասիրել եմ էս աղանդը ու մի քանի բան ասեմ.

1. Սա տոտալիտար սեկտա չի, Եհովայի վկաների պես կտցրած չեն, կարող ես տարիներով իմանալ մեկին բայց չիմանալ, որ աղանդավոր ա ու դրանով իսկ շատ ավելի վտանգավոր ա, քան մյուսները

2. Իրանք շեշտը դնում են երիտասարդների վրա, 《եկեղեցու》մեջ էլ ռոք խմբեր, էլ բրեյք֊դանս խմբեր, ինչ ասես կա, ոչ այդքան հարուստ ընտանիքներից երեխաների համար հետաքրքիր անվճար զբաղմունք ա ու այդպես են լսարան ստեղծում։

3. Երբ խոսում էի հետը, հարցնում թե ինչու չի գնում առաքելական եկեղեցի, ինքը պատասխանում էր, որ այնտեղի մատուցումը իր համար հասկանալի չէ, սկսած լեզվից, վերջացրած ոչ անհատական մոտեցմամբ։

Մի խոսքով, էն, որ այսօր կառավարության մեջ կան աղանդավորներ, դա իհարկե շատ վատ ա, բայց շատ էլ սպասելի։ Բա եթե ակտիվ բնակչության մի զգալի մաս մեջն ա՝ պարզ ա, որ ամեն ոլորտում էլ լինելու են։ Այստեղ եկեղեցին լուրջ անելիքներ ունի, ինչքան շարունակի իրեն վեհ ու կտրված պահել ժողովրդից, այնքան իր դիրքերը թուլանալու են ու մի օր էլ մի հերթական մուտիտ կաշխատի ու այդ ժամանակ արդեն ուշ կլինի որևէ բան նախաձեռնել։

Comments
SHARE