Գլխավոր Հասարակություն ԱՆ. Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է

ԱՆ. Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է

«Ներկա դրությամբ կենդանաբանական այգում անասնուժական միջոցառումները լիարժեք ավարտին են հասցված, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա, ինչի մասին հավաստիացրել է նաև կենդանաբանական այգու ղեկավար կազմը»,-հայտնում են առողջապահության նախարարությունից:

Ըստ աղբյուրի, նախարարության մասնագետներն այգում տիրող իրավիճակին ծանոթանալու համար եղել են այնտեղ, ճշգրտել այս ընթացքում պատասխան պահանջող բոլոր հարցերը:

«Միաժամանակ նախարարության ուժերով տեղում կազմակերպվել են աշխատակիցների ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ, որոնք տվել են բացասական պատասխան, այն է՝ աշխատակիցների մոտ տուբերկուլոզով հիվանդության դեպքեր չկան: Հատուկ ուշադրության է առնվել այն աշխատակիցների առողջական վիճակը, ովքեր անմիջական շփում ունեն կենդանիների հետ:

Ուստի այս պահին արդեն, հիմնվելով բոլոր հետազոտությունների վրա, նախարարությունը կարող է հայտարարել, որ այգի այցելություններն անվտանգ են, և այնտեղ գտնվելը որևէ առողջական խնդիր չի ենթադրում»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Comments
SHARE