Գլխավոր Միջազգային Չինաստանը հաստատել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների ցանկը, որոնք լրացուցիչ տուրքի են ենթարկվելու

Չինաստանը հաստատել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների ցանկը, որոնք լրացուցիչ տուրքի են ենթարկվելու

Չինաստանն ընդունել է ԱՄՆ-ից ներկրվող այն ապրանքների ցանկը, որոնց վրա սահմանվելու են լրացուցիչ մաքսատուրքեր՝ ի պատասխան Վաշինգթոնի որոշման՝ մաքսային սակագներ սահմանել չինական բազմաթիվ ապրանքների վրա ։ Ցանկը, որը առաջարկել է մաքսային սակագների հարցերով պետական հանձնաժողովը, արդեն հաստատված է ՉԺՀ Պետխորհրդի կողմից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Որոշումը ընդունվել է արտաքին առեւտրի ու արտահանման ու ներմուծման հարկերի մասին ՉԺՀ օրենքի համապատասխան որոշումների, նաեւ միջազգային առեւտրի հիմնարար սկզբունքների համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մաքսային սակագներ են սահմանվում 659 ապրանքների վրա՝ 50 մլրդ դոլար ընդհանուր գումարով, ասվում է հաղորդագրության մեջ։ Ընդ որում 545 ապրանքների մասով որոշումը՝ 34 մլրդ դոլար գումարով, ուժի մեջ է մտնում 2018-ի հուլիսի 6-ից։Լրացուցիչ մաքսատուրքի ենթարկվող ապրանքներից են ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքը, ավտոմեքենաներն ու ծովամթերքները։

Մնացած 114 ապրանքների՝ այդ թվում քիմիական արտադրանքի, բժշկական սարքավորման ու էներգետիկ սեկտորի արտադրանքի վրա մաքսային լրացուցիչ տուրքերի ներդրման ամսաթիվը ավելի ուշ է հայտարարվելու։

Ուրբաթ Չինաստանի առեւտրի նախարարությունը հրապարակել էր հայտարարություն՝ խոստանալով «անհապաղ մշակել մասշտաբով ու ուժով համարժեք մաքսային տուրքեր»՝ ի պատասխան ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերի։ «Երկկողմանի առեւտրատնտեսական խորհդակցությունների ժամանակ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները կորցրել են իրենց ուժը»,- ասվում է փաստաթղթում։

Սպիտակ տունը ուրբաթ տարածել էր հայտարարություն, որտեղ ասվում էր , որ ԱՄՆ-ն մտադիր է 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող ապրանքների վրա՝ 50 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով։

Comments
SHARE