Գլխավոր Միջազգային Թրամփը G7 երկրների առաջնորդների հետ «մտերմիկ» լուսանկարներ է հրապարակել

Թրամփը G7 երկրների առաջնորդների հետ «մտերմիկ» լուսանկարներ է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ, հունիսի 15-ին Twitter-ի իր էջում G7 գագաթնաժողովից լուսանկար է հրապարակել, որտեղ նա և պետությունների մյուս ղեկավարները մտերմիկ միջավայրում են։

Առիթ է դարձել լուսանկարը, որտեղ Թրամփը, ձեռքերը խաչած, նայում է G7 երկրների առաջնորդներին։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, բայց կեղծ լուրերում միայն վատ լուսանկարներն են ցուցադրում (զայրույթ ենթադրող) համաձայնագրերի շուրջ բանակցություններից, որոնց ժամանակ ես խնդրում եմ այն մասին, ինչի մասին ԱՄՆ ոչ մի նախագահ չէր խնդրի»,-ասել է Թրամփը։

Լուսանկարը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամին շրջապատել են G7 երկրների առաջնորդները, արդեն մի քանի օր է քննարկում են սոցկայքերում։ Շատերի կարծիքով՝ տվյալ լուսանկարը վկայում է արևմտյան երկրների միջև լուրջ տարաձայնությունների մասին, որոնց պատճառն, ամենայն հավանակությամբ, ԱՄՆ նախագահի գործողություններն են։

Comments
SHARE