Գլխավոր Միջազգային Մակրոնը մտադիր է ֆրանսերենը ԵՄ-ի հիմնական լեզու դարձնել

Մակրոնը մտադիր է ֆրանսերենը ԵՄ-ի հիմնական լեզու դարձնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ֆրանսերենը Եվրամիության հիմնական լեզու դարձնել, հայտնում է The Wall Street Journal-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ քայլը մշակվում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունների ֆոնին:

Մակրոնը կոչ է արել վերադառնալ մինչև 1973 թվականը գոյություն ունեցող կարգերին, երբ հենց ֆրանսերենն էր հիմնական լեզուն թղթաբանությունում:

Նրան այդ հարցում աջակցում է Եվրամիությունում երկրի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստան, որը հրաժարվել է ապրիլին մասնակցել անգլերեն անցկացվող բյուջեի հարցերով խորհրդակցությանը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նույնպես աջակցում է Ֆրանսիայի իշխանությունների գաղափարին: Իր պաշտոնական հայտարարությունները նա արդեն ֆրանսերեն կամ գերմաներեն է անում:

Comments
SHARE