Գլխավոր Հասարակություն Video. Ո՞վ կնվաճի աշխարհի գավաթը. հարցում

Video. Ո՞վ կնվաճի աշխարհի գավաթը. հարցում

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում պաշտոնապես կտրվի Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մեկնարկը:

Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի ժամանակով 17:50-ին:

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությանը կմասնակցի 32 երկիր:

Խաղերի հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին, 19:00-ին և 22:00-ին:

Slaq.am-ի նկարահանող խումբը շրջեց Երևանի փողոցներով՝ հայ ֆուտբոլասերներից պարզելու, թե՞ որ երկիրը կնվաճի աշխարհի գավաթը:

Հիշեցնենք ՝ բացման պաշտոնական արարողությանը կլինեն 17 երկրի ղեկավարներ, հայտնի հյուրեր և մարզիկներ: Ղեկավարների շարքում կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Comments
SHARE